Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

ՕԵԿ-ը չի տրվել անկումային տրամադրությունների

ՕԵԿ-ը չի տրվել անկումային տրամադրությունների
22.02.2015 | 12:53

ՕԵԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերը, մասնավորապես՝ վերջին օրերի ներքաղաքական զարգացումները: «Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին և ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության և ժողովրդավարության զարգացման համար»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ